Armenia

«ԱԺ-ում կարող ենք սահմանադրական ճգնաժամի հաղթահարման ուղիներ գտնել». Արման Բաբաջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Համարժեք եմ գնահատում Ռուստամ Բադասյանի հայտարարությունը, որ հարցը պիտի տեղափոխվի ԱԺ, և մենք պիտի ԱԺ-ում լուծումներ գտնենք»,- հիշեցմանը՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չբացառեց, որ ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հարցը կարող է տեղափոխվել խորհրդարան, «Քաղաքական երկխոսության» նախաձեռնած «Կյանքը կորոնավիրուսից հետո. hանրաքվե» թեմայով առցանց քննարկմանն այսպես արձագանքեց ՀՀ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա պատճառաբանեց, որ այժմ այլ իրավիճակ է, ինչ փետրվարին էր և մանրամանասնեց. «Ըստ էության ունենք մի իրավիճակ, երբ ճգնաժամը կամ այն իրավիճակը, որում մենք էինք փետրվարին, երբ կայացնում էինք այդ որոշումը, չի վերացել, այն շարունակվում է: Այսօր ունենք կորոնավիրուսի հույսին մնացած ՍԴ և ՍԴ հայտնի յոթ անդամներ, որոնց ճակատագիրն ինչ-որ կերպ պետք է լուծել: Չենք կարող ՍԴ-ն թողնել ճգնաժամի մեջ՝ կորոնավիրուսի հուսին և թույլ տալ, որ համավարակի հույսին մնացած յոթ անդամները շարունակեն պետության դեմ իրենց գործունեությունն ու իրենց կայացրած որոշումներով խոչընդոտեն մեր երկրի ժողովրդավարությանը և առաջընթացին»:

Արման Բաբաջանյանն ասաց, որ որևէ մեկը չի կարող հստակ ու վստահ ասել, որ հունիսի 13-ին  կավարտվի արտակարգ դրությունը ու շարունակեց. «Հաստատապես մենք ստիպված ենք լինելու կրկին մեկ ամսով երկարաձգել, և ստացվող տեղեկությունները նրա մասին են, որ համավարակը չի նահանջելու: ՀՀ-ն դեռևս չի էլ հաղթահարել համավարակի պիկը: Մյուս կողմից ունենք պարտավորություն ընտրողների առաջ: ՍԴ-ն ժողովրդավարության պաշտպանության ուղիղ հանձնարարական է ԱԺ-ի առաջ: Որպես ժողովրդի պաշտպան՝ ամենակարևոր ինստիտուտ՝ հեղափոխության արդյունքում ձևավորված ԱԺ, պարտավոր ենք այս ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլեր ձեռնարկել: Կարող ենք ԱԺ-ում գտնել հաղթահարման ուղիներ»:

Արման Բաբաջանյանն ասաց, որ զրուցել է ԲՀԿ խմբակցության որոշ պատգամավորների հետ, չի բացառվում, որ սահմանադրական ճգնաժամի սահուն լուծման հարցում պոզիտիվ մասնակցություն կարող է ապահովել ԲՀԿ-ն: Պատգամավորն ասաց, որ ԼՀԿ-ի մասին որևէ բան ասել չի կարող:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Football news:

Mbappe on the murder of George Floyd by a police officer: Justice for George🗣 ️ ✊ 🏽
Lev about the Bundesliga: the Players perform with such enthusiasm, as if there are 80,000 spectators in the stadium
Milan is Interested in Edegor (Sport Mediaset)
Fiorentina is Interested in Napoli defender Gulyam
Presenting the trophy in the era of coronavirus: the medals and Cup are taken by themselves, stand in circles to observe the distance – and then still hug
Tiago is leaning towards extending his contract with Bayern
Allegri confirmed that he will train abroad. The President of Cagliari about the ex-coach of Juve